Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների
պալատի անդամ Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ Նյու Ջերսի նահանգից) և Ներկայացուցիչների
պալատի անդամ Նիկոլ Մալիոտակիսը (հանրապետական Նյու Ջերսիից) առաջարկել են
երկկուսակցական փոփոխություն կատարել 2025 ֆինանսական տարվա SFOPS օրինագծում:
Ըստ այդմ՝ նրանք առաջարկել են ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը
$100,000,000 դոլարով Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային
հաշվի շրջանակներում (AEECA): Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական
համագումարը։